Սևերի սև օրը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | June 30, 2010 15:40
Ջերմուկում շարունկվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրի բոլոր վեց պարտիաներն էլ արդյունավետ ելքեր ունեցան: Ընդ որում, պարտվեցին սև խաղաքարերով հանդես եկած խաղացողները: Լիլիթ Մկրտչյանը 36-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել աշխարհի նախկին չեմպիոնուհի, Վրաստանի ներկայացուցիչ Մայա Չիբուրդանիձեին: Լիլիթը վաստակած 4,5 միավորով հանգրվանեց աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Նա մեկ միավորով է ետ մնում վրացուհի Նանա Ձագնիձեից, որն առավելության հասավ ռուսաստանցի Տատյանա Կոսինցևայի նկատմամբ: Էլինա Դանիելյանն անհաջող անցկացրեց բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովայի հետ պարտիան և 28-րդ քայլին իրեն պարտված ճանաչեց: 3 միավորով այժմ Էլինան 6-8-րդ տեղերը զբաղեցնողների խմբում է: Հուլիսի 1-ին կայանալիք 7-րդ տուրում Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի Լիլիթ Մկրտչյանի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
