ԱՄՆ-ն օգնություն կընդունի 12 պետություններից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2010 13:01

ԱՄՆ-ը որոշել է  ընդունել Մեքսիկական ծոցում նավթի աղետալի արտահոսքի հետեւանքների վերացման գործում օգնություն ցույց տալու առաջարկությունները 12 պետություններից եւ մի շարք միջազգային կազմակերպություններից: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, երեքշաբթի հայտարարել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:

Մեքսիկական ծոցում ներկայիս արտակարգ պատահարի հետեւանքների վերացման պատասխանատուները հանգել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի իշխանությունները կարիք ունեն լրացուցիչ քանակով «բոնային փակոցների եւ նավերի, որոնք նախատեսված են ջրի մակերեւույթից նավթը հավաքելու համար»:

Այս պահանջարկը  «կարող Է բավարարվել աջակցություն ցույց տալու այն առաջարկությունների ընդունման միջոցով, որոնք առաջ են քաշել մի շարք այլ երկրների կառավարություններ եւ միջազգային կազմակերպություններ» , նշել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Այս առնչությամբ Միացյալ Նահանգների իշխանությունները «կընդունեն օգնություն ցույց տալու 22 առաջարկություններ, որոնք արվել են 12 պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից»:  Այժմ համաձայնեցվում են այդ օգնության ընդունման «կոնկրետ պայմանները»:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply