Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 3, 2009 20:04

Eahk«Մենք պաշտպանում ենք Մինսկի խմբի ջանքերը և այն առաջընթացը, որն արձանագրվել է: Մենք լավատես ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը Մոսկվայում առաջընթաց կարձանագրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում»,-ասել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին` ՀՀ արտգործնախարար ԷդվարդՆալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքերով` բազմիցս նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին շատ կառուցողական էր, և պետք է պահել ստեղծված լավ հնարավորությունը:

Բակոյանիսին և նրան ուղեկցող պատվիրակությանը ընդունել է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք մեծապես կարևորում ենք համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, որը շարունակում է մեր տարածաշրջանում մնալ որպես կայունության ու խաղաղության ամրապնդող գործոն, ժողովրդավարության, մարդու իրավունքների զարգացման գործընթացի ակտիվ դերակատար»,- ասել է հանրապետության նախագահը` վստահություն հայտնելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը լրացուցիչ խթան կլինի համագործակցության զարգացման համար:

ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ՀՀ Նախագահի նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր երկրի պատրաստակամությունը:

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է նաև ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ԱԺ կողմից վերջերս հայտարարված համաներումը:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply