Հիլարի Քլինթոնը Հայաստան կայցելի հուլիսի 4-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2010 12:53

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-5-ը կայցելի Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում է լինելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply