Լիցքավորման ժամանակ մեքենայի գազի բալոնը պայթել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 30, 2010 10:50

Հունիսի 29-ին, ժամը 09.45-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում:

Ժամը 09.45-ին «հրդեհ ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսը, ան­հրաժեշ­տություն չլինելու պատճառով, հետ են վերադարձել ճանապարհից:

Տեղում պարզվել է, որ լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել «ԳԱԶել» մակնիշի 3001 Լ պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն` առանց հրդեհի առաջացման:

Զոհեր և վիրավորներ չկան:

Դիտվել է 2334 անգամ:
Print Friendly

Leave a Reply