23 զոհ Իրաքում` 2 պայթյունների հետևանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 22, 2009 14:11

ԻրաքԵրեք ամերիկացի զինծառայող և նվազագույնը քսան իրաքցի է զոհվել, 35-ը վիրավորվել մայրաքաղաք Բաղդադի հարավային` Հայ ալ-դաուրա արվարձանում և հյուսիսային` Քերքուք քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով: Քերքուքում պայթյունն իրականացրած մահապարտի թիրախը եղել է ամերիկյան զորամիավորումը: Արաբական մամուլի տվյալով` ընթացիկ տարվա ապրիլ ամսին Իրաքում զոհվածների թիվը գերազանցել է 355-ը, իսկ մայիս ամսում մահապարտների ահաբեկչական գործողությունների թվի աճը պայմանավորված է Իրաքի տարբեր քաղաքներից ամերիկյան զինուժի աստիճանական դուրսբերումով:

Al-Jazeera

Դիտվել է 1730 անգամ:
Print Friendly

Leave a Reply