Հրդեհ Տիգրան Մեծ պողոտայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 30, 2010 10:47

Երեկ  ժամը 16.52-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Տիգրան Մեծի պողոտա 3-րդ նրբանցք 11 հասցեում:

Ժամը 16.52-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ:

Ժամը 16.55-ին հայտարարվել է «հրդեհ ԲԻՍ-1» կանչ. դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշ­վարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Երեւանի «1-02», «1-03» ծառայությունների և էլ. ցանցի հերթապահները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.21-ին, մարվել` ժամը 17.31-ին:

Այրվել են Ա. Հովհանյանին պատկանող տան երկու սենյակները` 30 քմ. եւ երրորդ սենյակի առաստաղը` 15 քմ. մակերեսներով:

Նույն օրը Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.40-ին հրդեհ է բռնկվել Ախուրիկ գյուղում:

Ժամը 10.41-ին դեպքի վայր է մեկնել Գյումրիից մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.02-ին, մարվել` ժամը 11.36-ին:

Այրվել են էլ. ենթակայանի փայտյա կառուցատարրերը` 20 քմ. մակերեսով, եւ 200 լիտր տրանսֆորմատորային յուղ:

Նույն օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ որոշ մարզերի խոտածածկ տարածքներւմ բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում այրվել է 500 քմ. մակերեսով խոտածածկ տարածք, Մարգարյան 20/2 հասցեին հարակից տարածքում` 200 քմ., Դավթաշեն 1-ին թաղամաս 6 հասցեին հարակից տարածքում` 200 քմ., Արաբկիրի 29-րդ փողոցի վերջնամասում` 1000 քմ., «Եռաբլուրի» տարածքում 700 քմ., Թբիլիսյան խճուղի 20 հասցեին հարակից տարածքում` 1 հա, Կ. ՈՒլնեցու 34 հասցեին հարակից տարածքում` 5000 քմ., «Քանաքեռ» ՀԷԿ-ին հարակից տարածքներում` 500 քմ. եւ 1500 քմ., Արցախի պողոտա 75 հասցեում գտնվող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին հարակից տարածքներում` 2 հա եւ 150 քմ., Ծովակալ Իսակովի պողոտա 5/1 հասցեին հարակից տարածքում` 400 քմ., Նոր Արեշի 46-րդ փողոցի վերջնամասում` 200 քմ., Քեռու փողոցի թիվ 95/3 տանը հարակից տարածքում` 200 քմ., Սեբաստիա 3 հասցեին հարակից տարածքում` 500 քմ մակերեսով խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող զբոսայգում (այրվել է 400 քմ. մակերեսով խոտածածկ տարածք), Արարատի մարզի Նոր Խարբերդ (200 քմ. խոտ), Դալար (1500 քմ. խոտ) գյուղերում եւ Արտաշատի Աճառյան փողոցի թիվ 2 տանը հարակից տարածքում (300 քմ. խոտ):

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply