Սերժ Սարգսյանն ընդունել է հայ- ադրբեջանական պատվիրակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 3, 2009 19:38

ՆախագահՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ղարաբաղից վերադարձած հայ և ադրբեջանցի մի խումբ պատգամավորների և մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երևան-Բաքու երթուղով:

Ողջունելով հյուրերին, Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց Հայաստանի Հանրապետություն է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական ցանկությունը, եկող սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցումը և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման հասնելու ձգտումը:

ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները նշել են, որ իրենց քաղաքացիական նախաձեռնության նպատակն է կողմերի համար միմյանց հետ շփվելու, փոխվստահություն ձևավորելու հնարավորություններ ստեղծել:

Ըստ ՌԴ-ում Ադրբեջանի դեպանի, ժամանակն է ընդառաջ քայլ կատարել ժողովրդական դիվանագիտության ուղղությամբ` այդ գործում մեծապես ներգրավելով երկու ժողովուրդների մտավորական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչներին, ովքեր կարող են իրենց շփումներում գտնել ընդհանրության եզրեր:

Նախաձեռնության հեղինակների խոսքով` պետությունների ղեկավարների մակարդակով վարվող քաղաքական երկխոսությանը զուգահեռ քաղաքացիական նախաձեռնությունների իրականացումը հնարավորություն կտա հաստատել կանոնավոր շփումներ, իսկ վստահության մթնոլորտի ձևավորումը լավ ներդրում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Նախագահ Սարգսյանին հյուրընկալվելուց հետո խումբը մեկնել է Բաքու` հանդիպելու Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին: Մինչ այս նրանց Ստեփանակերտում ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply