1 միլիոն 700 հազար iPhone 4 կոմունիկատոր երեք օրում:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2010 16:48

Նոր iPhone-ի ինքնարժեքը եռակի ցածր Է իր գնից
1 միլիոն 700 հազար iPhone 4 կոմունիկատոր երեք օրում: Սա Apple ընկերության անձնական ռեկորդն Է: Յուրաքանչուր հեռախոսի արտադրությունը նստում Է 187,5 դոլար, իսկ վաճառում են 600-ով:

Չորրորդ սերնդի հեռախոսի վաճառքները հունիսի 24-ին սկսվել են միանգամից հինգ երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում, իսկ հունիսի 26-ին՝ ֆինանսական եռամսյակի վերջին օրը, կորպորացիան արդեն հաշվում Էր գերեկամուտները: Այն, որ սմարտֆոնն առավելագույն «ավար» կբերի, հասկանալի Էր դարձել տակավին վաղուց: Հունիսի 15-ին Apple-ի եւ AT&T գործարկուի կայքերում հայտնվեց նախնական պատվերի հնարավորություն, եւ հենց նույն օրն այս պորտալները գլուխ չհանեցին այցելուների հոսքից եւ դադարեցին աշխատել:

IPhone-ի շնորհիվ Apple-ն առաջատար Է դարձել ձեռքի հեռախոսներ արտադրողների շրջանում: 2007 թվականից ընկերությանը հաջողվել Է վաճառել ավելի քան 50 միլիոն հեռախոս: ISuppli-ի վերլուծաբանները հաշվարկել են նոր կոմունիկատորի ինքնարժեքը: Յուրաքանչյուր iPhone 4 հեռախոսի արտադրությունն Apple-ի վրա նստում Է 187,5 դոլար, մինչդեռ նախորդ 3GS մոդելն արժեր փոքր-ինչ ավելի Էժան՝ 170 դոլար: Համեմատության համար նշենք. ԱՄՆ-ում առանց AT&T-ի պարտավորագրի հեռախոսի գինն ավելի քան եռապատիկ ավելի Է՝ 600 դոլար: Նոր կոմունիկատորում ամենաթանկ դետալը դիսփլեյն Է: Դրա գինը 28,5 դոլար Է:

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply