ՙՀամերգ անիվների վրա՚ շրջիկ համերգների շարք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2010 16:32

ՙԿողմնորոշվելու ժամանակն է՚ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագիրՙՀամերգ անիվների վրա՚ շրջիկ համերգների շարքՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով այսօր ողջ աշխարհի համար արտակարգ իրավիճակ է ստեղծել, որը սպառնում է միլոնավոր մարդկանց կյանքին, ազդում է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառների, հասարակության բոլոր շերտերի և տարրերի վրա: Այսօր աշխարհում շուրջ 33.4 մլն մարդ ապրում է դարի չարիք համարվող այս վարակով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի` գլոբալ ճգնաժամի վերաճած խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրների թվում սպառնում է նաև Հայաստանին: 1988թ. մինչև 2010թ. մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 842 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, իսկ հաշվարկային տվյալներով ՀՀ-ում բնակվում է մոտ 2300 ՄԻԱՎ վարակակիր: Ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է:Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակող ամենամեծ բարեգործական կազմակերպությունը երկրում, ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերում բնակչության լայն խավերի` մասնավորապես երիտասարդների շրջանում իրազեկման բարձրացումը համարում է կարևորագույն խնդիր:

2006 թվականից ի վեր ՀԿԽԸ իրականացնում է ՙԿողմնորոշվելու ժամանակն է՚ ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից և ՄԻԱՎ-ի կանխարգելման ազգային ծրագրի մասն է կազմում: Ծրագրի շրջանակներում իրականացվում են լայնամասշտաբ հանրային նորարական միջոցառումներ, որոնք ներառում են համերգներ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երեկոներ, ՁԻԱՀ-ից մահացածներին նվիրված մոմավառության երթեր, սպորտային մրցաշարեր, իրազեկման բարձրացմանը նպաստող տեղեկատվական նյութերի տրամադրում:

ՙԿողմնորոշվելու ժամանակն է՚ ծրագրի ընթացքը կշարունակի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ՙՀամերգ անիվների վրա՚ խորագրով շրջիկ համերգների շարքը` ՀՀ մշակութային և անհատ կատարողների մասնակցությամբ: Շրջիկ համերգները տեղի կունենան ՀՀ Հրազդան, Իջևան, Եղեգնաձոր, Կապան, Էջմիածին և Երևան քաղաքներում: Համերգներն իրականցվում են Տեղական Ինքնակառավարման Մարմինների ակտիվ աջակցությամբ:

Այս ակցիայի նպատակն է տարածել ճշգրիտ ինֆորմացիա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Համերգի մասնակից կատարողներն ակտիվորեն ներգրավված կլինեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվության հաղորդման գործընթացում, սիրված երգիչների կողմից բեմից անընդմեջ կհնչեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կոչեր: Համերգների ընթացքում կցուցադրվեն հոլովակներ, ‎ֆիլմեր, կանցկացվեն հարցումներ, հանդիսատեսներին կբաժանվեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող կարմիր ժապավեններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր և պահպանակներ: Համերգի տարածքում կտեղադրվեն նաև ինֆորմացիոն ստենդներ:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply