Ադրբեջանը չի համագործակցի Լեռնային Ղարաբաղում դրամական փոխանցումներ իրականացնող վճարային համակարգերի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2010 16:23

Լեռնային Ղարաբաղում դրամական փոխանցումներ իրականացնող բոլոր վճարային համակարգերի աշխատանքը Ադրբեջանում կդադարեցվի. այս մասին հաղորդել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ավթանդիլ Բաբաևը: Նրա խոսքերով, նման բան պատահել է նաև նախկինում, և ԿԲ-ն միշտ միջոցներ է ձեռնարկել: «Այդ դեպքում մենք խաթարում ենք համագործակցությունը այդ ընկերությունների հետ, ինչը արդյունք տալիս է»:

Բաբաևը նաև նշեց, որ Migom և Leader դրամական փոխանցումների միջազգային համակարգերը ադեն ձգտում են ուղղել իրենց սխալը:

Նշենք, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը դրամական փոխանցումների միջազգային համակարգերի մոնիթորինգի ժամանակ փաստեր էր գտել Migom և Leader համակարգերի` Լեռնային Ղարաբաղում դրամական փոխանցումներ իրականացնելու վերաբերյալ: Քանի որ, չնայած նախազգուշացման, տվյալ համակարգերը շարունակում էին աշխատել ԼՂՀ-ում, Ադրբեջանի ԿԲ-ն հրամայել էր կոմերցիոն բանկերին հունիսի 8-ից դադարեցնել համագործակցությունը Migom-ի, իսկ հունիսի 11-ից` նաև Leader-ի հետ:

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply