«Simens»-ը ճգնաժամի պատճառով Պրահայում փակում Է իր գործարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 3, 2009 19:38

untitled3 «Simens» ընկերությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով փակում Է իր «Simens Kglejgva vgzidla» ձեռնարկությունը Պրահայի Զլիչինի շրջանում: Գործարանն արտադրում Է տրամվայներ և մետրոյի վագոններ: Ձեռնարկության փակումը կհանգեցնի 1000-ից ավել բանվորների հարկադիր պարապուրդի:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ընկերության ղեկավարությունը երկար ժամանակ բանակցություններ Էր վարում ներդրողների հետ, որոնք շահագրգռված Էին ձեռնարկության հողամասերի և սարքավորումների ձեռքբերման հարցում:

«Անձնակազմի կրճատումները կսկսեն օգոստոսին»,-տեղեկացրել Է ընկերության մամլո քարտուղար Պետր Սեդլաչեկը: Ըստ այն համաձայնության, որը ձեռք Է բերվել արհմիությունների ճնշման ներքո, «Simens Kglejgva vgzidla»-ի` աշխատանքից ազատված բանվորները կստանան 16-ամսվա աշխատավարձի չափով գումար:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply