Վիճահարույց դրվագների ցուցադրման կրկնություններն արգելվել են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 29, 2010 15:20

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան արգելել է ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումների ժամանակ ստադիոններում տեղադրված մեծադիր էկրաններին ցուցադրել վիճահարույց դրվագների կրկնությունները: Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հունիսի 27-ին կայացած 1/8 եզրափակիչ հանդիպումների ժամանակ ցուցադրվել են մրցավարական երկու սխալները: Գերմանիա- Անգլիա (4:1) հանդիպման ժամանակ ուրուգվայցի մրցավար Խորխե Լարոնդան չէր հաշվել անգլիացի Ֆրենկ Լեմպարդի մրցակցի դարպասը խփած գնդակը: Ընդ որում, վերջինս հատել էր դարպասի գիծը: Իսկ իտալացի հանրածանոթ մրցավար Ռոբերտո Ռոզետին Արգենտինա-Մեքսիկա (3:1) հանդիպման ժամանակ դարպասի գրավում էր արձանագրել, երբ արգենտինացի Կառլոս Տևեսը խաղից դուրս վիճակում էր գտնվել: Տևեսի խփած գնդակի դրվագը մարզադաշտի էկրանին տեսել էին ոչ միայն ֆուտբոլասերները, այլև Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստները: Նրանք պահանջում էին, որ մրցավարը փոխի որոշումը: Սակայն Ռոզետին իր օգնականի հետ խարհրդակցելուց հետո ի վերջո որոշել էր հաշվել դարպասը խփված գնդակը: ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նիկոլյա Մենյոն հայտարարել է,  որ այդպիսի իրավիճակներ այլևս չպետք է կրկնվեն և ՖԻՖԱ-ի աշխատակիցները պետք է հսկողություն սահմանեն, որ մարզադաշտերի մեծադիր էկրաններին վիճահարույց դրվագների կրկնությունները չցուցադրվեն:

Դիտվել է 1671 անգամ:
Print Friendly

Leave a Reply