Ռուսերենից 20 չի գրանցվել. դիմորդների մոտ 17 տոկոսն անբավարար է ստացել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2010 14:33

Միասնական վերջին քննության` ռուսերենի գնահատականներն արդեն հայտնի են:  Ռուսերենից քննությանը մասնակցել են դիմում հայտ ներկայացրած  1048 դիմորդներից 941-ը, 107-ը բացակայել են:

Քննություն հանձնած դիմորդնրի 16,79 տոկոսը անբավարար է ստացել:  Դիմորդների գերակշիռ մասը` 53,99 տոկոսը ստացել է 8-13 միավոր,  24,34 տոկոսը` 13,5-17 միավոր:  17,5-20 միավոր է ստացել դիմորդների միայն 4,89 տոկոսը: Առավելագույն 20 միավոր  որևէ դիմորդ չի վաստակել: Ռուսերենի միջին գնահատականը  11,2 է:

Արդեն ամփոփվել են նաև բողոքարկման հանձնաժողովների եզրակացությունները: Ըստ այդմ` գնահատականների բարձրացման արդյունքում  կենսաբանության միջին գնահատականը 10,8-ից դարձել է 11, ընդհանուր պատմությանը` 13,1-ից դարձել է 13,4, աշխարհագրությանը 11,5-ից բարձրացել է 0,1 միավորով և դարձել 11,6: Համեմատաբար շատ է բարձրացել հայոց լեզվի միջին գնահատականը` 10,98-ից դառնալով 11,4:  Մյուս առարկաների միջին գնահատականները նույնն են: Իսկ քիմիայի,   հայոց պատմության և ռուսերենի բողոքարկման հանձնաժողովները դեռևս իրենց եզրակացությունը չեն հրապարակել:

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply