Նորակառույց բնակարաններ` առանց ծնողական խնամքի երիտասարդներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2010 14:29

Ստեփանակերտում հունիսի 28-ին նորակառույց մեկսենյականոց բնակարաններ են հատկացվել 18 տարին լրացած, առանց ծնողական խնամքի մնացած վեց երիտասարդի: Ինչպես  տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, ԼՂՀ պետական բյուջեի միջոցներով յուրաքանչյուր բնակարան կահավորվել է երկու միլիոն դրամի սահմաններում:

Ն. Ասծատրյանի խոսքով, ծրագիրը շարունակական է լինելու, եւ ներկայումս նախարարության կողմից հաշվառված է նույն կարգին պատկանող եւս վեց պատանի: ԼՂՀ նախարարի հավաստմամբ, առաջիկայում նրանք նույնպես կստանան նորակառույց, կահավորված բնակարններ:

Դիտվել է 1614 անգամ:
Print Friendly

Leave a Reply