Իսլանդիայի վարչապետը միասեռական ընտանիք է կազմել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2010 13:20

Իսլանդիայի վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտտիրը պաշտոնապես ամուսնացել է իր ընկերուհու հետ` լրագրող Յոնինա Լեոսդոտիրի հետ. Այս մասին հաղորդում է lenta.ru կայքը:

Միասեռական ամուսնության գրանցումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Իսլանդիայում օրենքով թույլատրվել է միասեռականների ամուսնությունը: Օրենքը ուժի մեջ է մտել հունիսի 27-ին և հենց այդ օրն էլ Իսլանդիայի վարչապետը ամուսնացել է:

Քաղաքական գործչի և լրագրողի սիրավեպը սկսվել է 2000-ի սկզբներին: 2002-ից նրանք քաղաքացիական ամուսնությամբ էին ապրում:

Սիգուրդարդոտտիրը նախկինում եղել է ամուսնացած տղամարդու հետ: Առաջին ամուսնությունից նա ունի երկու որդի, ինչպես նաև մի որդեգրած երեխա:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply