Նյու-Յորքում ուժեղագույն շոգ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2010 13:11

ԱՄՆ-ի  խոշորագույն Նյու -Յորք քաղաքում  ու նրա  շրջակայքում  արդեն երեք շաբաթ անտանելի շոգ   ու խոնավ է:  Օդի ջերմաստիճանը  40 աստիրան է :

Նախորդ օրը իշխանությունները հայտարարել էին կոնդիցիոներ չունեցող մարդկանց  համար հատուկ հովացուցիչ կենտրոնների բացման  մասին:

Բացի դրանից քաղաքի առողջապահական դեպարտամենտը որոշ խորհուրդներով դիմել է բնակչությանը:

Բոլոր թերթերում գրված են խորհուրդներ ,թե ինչպես խուսափել այրվածքից:

Նյույորքցիներին նաև խորհուրդ է տրվում ակտիվ օգտագործել կոնդիցիոներները : եթե տանը չկա ,մարդկանց առաջարկվում է գնալ առևտրի կենտրոններ,կինոթատրոններ կամ հատուկ  սառեցվող կացարաններ:

Խորհուրդ է տրվում ավելի շատ ջուր խմել,խուսափել քաղցր խմիչքներից :  Տաքության կամ արևի  հարվածի առաջին նշանների դեպքում դիմել բժշկի:

Քաղաքի իշխանությունները նաև զգուշացնում են ,որ հնարավոր է հոսանքի գերբեռնվածություն` կոնդիցիոներների մասսայական  օգտագործումի պատճառով:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply