Թողարկվել է ՙԼվածաղիկ Զանգեզուրի՚ արծաթե հուշադրամը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 29, 2010 12:52

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: ՙԼվածաղիկ Զանգեզուրի՚ հուշադրամը թողարկվել է ՙԾաղիկների գեղեցկությունը՚ միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում: Հուշադրամի դիմերեսի դաշտի ձախում պատկերված է ՙԼվածաղիկ Զանգեզուրի՚ ծաղիկը, որի ծաղկաթերթիկների պատկերը անցնում և շարունակվում է դարձերեսին: Դիմերեսի դաշտի աջում եզրաշուրթի մոտ պատկերված է երկու ծաղկաթերթիկ, որից ներքև եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` ՙ2010՚: Դաշտում ծաղկի և ծաղկաթերթիկների միջև ոճավորված պատկերներ են: Դաշտի ներքևի մասում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` ՙ1000՚ և ՙԴՐԱՄ՚: Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ և ՙREPUBLIC OF ARMENIA՚: Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված են ՙԼվածաղիկ Զանգեզուրի՚ ծաղիկը և ցողունները: Ծաղկի պատկերից ներքև մանր տառատեսակով նշված է հուշադրամի մետաղի և   հարգի պայմանական  գրառումը` ՙAg 925՚: Եզրաշուրթի շրջագծով վերևի աջում հայերեն, իսկ ներքևի ձախում լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` ՙԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ՚ և ՙTanacetum zangezuricum՚: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է ՙՄայեր՚ դրամահատարանում (Գերմանիա): Հուշադրամի բնութագ իրը. Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ, 9250 Զանգվածը 28,28 • Տրամագիծը 38,61 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը մինչև 10000 հատ

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply