Վարդավառը`հուլիսի 11-ին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 29, 2010 12:29
Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 11-ին: Ինչպես տեղեկացրեց Արարատյան հայրապետական թեմի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Կարապետյանը, Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները:
Նշենք, որ հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն է, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:






Facebook
Tweet This
Email This Post
