Թողարկվել են միջնաժամկետ պետական պարտատոմսեր

Պաշտոնական, Օրվա լուր | | June 29, 2010 11:51

Այսօր  տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36093130 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 350 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 920 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 430 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 039 509 999 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.3381 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.4800 տոկոս:

Աճուրդին, ֆինանսների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ,  մասնակցել է 7 գործակալ:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply