Գողություն` գիշերով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 29, 2010 11:51

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շարունակվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ հանդիպումում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ Չիլիի ներկայացուցիչների նկատմամբ: Փաստորեն, բրազիլացիները մրցակցին ոչ մի հույս չթողեցին: Ուշագրավ է, որ կրկին տհաճ անկնկալ է գրանցվել: Գիշերով կայացած այդ խաղի ժամանակ «Էլիս Պարկ» մարզադաշտի մամուլի կենտրոնում գողացել են Հնդկաստանից ժամանած լուսանկարչի թանկարժեք սարքավորումներով պայուսակը: Մյուս խաղում Հոլանդիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչների նկատմամբ: Այսպիսով, հուլիսի 2-ին միմյանց հետ կմրցեն Բրազիլիայի և Հոլանդիայի հավաքականները:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply