Ավտովթար Սայաթ Նովա-Չարենց խաչմերուկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2010 11:04

Հունիսի 28-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովա եւ Չարենցի փողոցների խաչմերուկին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 23.23-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հեր­թա­­պահ խումբը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես» մակնիշի 17 ՍՕ 007 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ որոշ բարձրությունից ընկել Չարենցի 45 հասցեին հարակից ցածրադիր հատվածը:

Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել` 21-ամյա Գագիկ Գասպարյանը, 22-ամյա Հովհաննես Թոքմանյանը եւ 21-ամյա Նարեկ Հովհաննիսյանը:

Մինչեւ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տուժածները տեղափոխել են «Էրեբունի» բժշկական համալիր:

Բժիշկների կողմից տուժածների վի­ճա­կը բնութագրվել է բավարար:

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply