Այրվել են խոտածածկ տարածքներ Երևանում և մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2010 10:58

Երեկ  բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ որոշ մարզերի խոտածածկ տարածքներւմ բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Թոթովենցի 5 հասցեին հարակից այգում այրվել է 200 քմ. խոտածածկ տարածք, Շոպրոնի 21 հասցեին հարակից տարածքում` 4500 քմ. (եւս 2,5 հա` հրշեջ-փրկարարների հսկողությամբ), Ա. Արմենակյան փողոցի 2-րդ տանը հարակից տարածքում` 600 քմ., Նորագյուղի 108 հասցեում գտնվող «Ագրոարդյունաբերական խնդիրների եւ հիդրոպոնիկայի» ԳՀԻ-ին հարակից տարածքներում` 9 հա եւ  5000 քմ. (դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը), Արին-Բերդի 3/3 հասցեում գտնվող «Երեւան ՋԷԿ»-ի տարածքում` 250 քմ., թիվ 1 գիշերօթիկ դպրոցին հարակից տարածքում` 4000 քմ., Հրազդանի կիրճի ` Հալաբյան 48 հասցեին հարակից տարածքում` 4000 քմ., Լեո-Սարյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում` 200 քմ. մակերեսով խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում (այրվել են` խաղողի այգի, ցորենի արտ, 3000 քմ. խոտածածկ տարածք եւ 1 տ անասնակեր) եւ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասում (300 քմ. խոտածածկ տարածք):

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Հունիսի 28-ին, ժամը 20.28-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գուսանագյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.49-ին, մարվել` ժամը 20.52-ին:

Այրվել է Թ. Թովմասյանին պատկանող օժանդակ շինության հողածածկ տանիքի վրա աճած` 122 քմ. մակերեսով խոտը եւ կից կուտակված 20 հակ անասնակերը:

Նույն օրը, ժամը 16.00-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Գայի պողոտա 57 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.11-ին, մարվել` ժամը 16.15-ին:

Շենքի 3-րդ մուտքի 3-րդ հարկի էլ. վահանակում այրվել են 5 հաշվիչ եւ 3 մ երկարությամբ մալուխ, իսկ տանիքային մասում` վերելակի էլ. վահանակը եւ1 մ մալուխ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել էլ.ցանցի հերթապահը:

Հունիսի 29-ին, ժամը 01.39-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սունդուկյան 9 հասցեին հարակից տարածքում:

Ժամը 01.40-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.04-ին, մարվել` ժամը 02.17-ին:

Այրվել է առեւտրի բացօթյա, չգործող տաղավար` 20 քմ. մակերեսով:

Դիտվել է 1617 անգամ:
Print Friendly

Leave a Reply