Այս ամիս գրանցված սպանության 2 դեպքից բացահայտվել է 1-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2010 10:41

Հունիսի 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել է 1-ը: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 7 դեպքից բացահայտվել է 5-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 1 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 2 դեպքը բացահայտվել է:

Անցած 28 օրերին  Հայաստանում մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր չեն արձանագրվել:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 286 դեպք, բացահայտվել է 266-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 11 դեպք:

Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 4 դեպք, որոնք բացահայտվելեն: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը չի բացահայտվել, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 256 դեպքից բացահայտվել է 222-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 16 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 4 դեպք, որոնք բացահայտվել են:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply