Ոստիկանության վաշտի հրամանատարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2010 10:21

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական  շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել կաշառք ստանալու համար     ՀՀ ոստիկանության ՀԿԱՎ անասնահամաճարակայնության  դեմ պայքարի  եւ կարանտին միջոցառումների անցկացման  վաշտի հրամանատար Հարություն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել  ազատազրկման:

Դատարանը հիմնավոր է  համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ`  Հ. Հովհաննիսյանը հիշյալ վաշտի 1-ին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա.Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար նշանակելու և ոստիկանության սպայի կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու,  իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ գործողություններ կատարելու միջոցով դրան նպաստելու համար,  նրանից պահանջել եւ ստացել է 961.700 դրամին համարժեք  2500 ԱՄՆ դոլար կաշառք: Գումարը Հ.Հովհաննսիյանին է փոխանցվել  2009 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 10-ի սահմաններում, նշված վարչության վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող Ա. Թովմասյանի աշխատասենյակում, ինչը, օրենքով սահմանված կարգով,  ձայնագրառվել  է ԱԱԾ մարմինների կողմից:

Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական  շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 24.06.2010թ. դատավճռով Հ. Հովհաննիսյանը հանցավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի  311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ  դատապարտվել 5  տարվա ազատազրկման` գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply