Եվրամիության բոլոր երկրների դեսպանները հետ են կանչվել Հոնդուրասից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 3, 2009 18:10
Եվրամիության բոլոր այն երկրները, որոնք դեսպանություններ ունեն Հոնդուրասում, հետ են կանչել իրենց դեսպաններին` ի նշան երկրի նախագահ Մանուել Սելայայի իշխանազրկման դեմ բողոքի.այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Եվրամիությունը նախագահող Շվեդիայի ներկայացուցիչը:
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ) Հոնդուրասի «դե ֆակտո կառավարությունից» պահանջել էր 72 ժամվա ընթացքում իշխանության վերադարձնել նախագահ Մանուել Սելայային:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս վերջնագիրը երկուշաբթի ուշ երեկոյան առաջադրվել է ԱՊԿ-ի գլխավոր ասամբլեայի` Վաշինգտոնում կայացած նստաշրջանում: «Եթե վերջնագիրը չընդունվի, ապա Հոնդուրասի առջեւ կծառանա այդ կազմակերպությանը նրա անդամակցության դադարեցման հեռանկարը»,-հայտարարել է ԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խոսե Միգել Ինսուլսան: Նա հավաստել է ԱՊԿ-ի դիրքորոշումը, ըստ որի` դատապարտվել է կենտրոնամերիկյան երկրում կատարված զինվորական հեղաշրջումը եւ պահանջ հնչեցվել այնտեղ վերականգնել ժղովրդավարական կարգը:






Facebook
Tweet This
Email This Post
