Զորանոցային նոր համալիր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 28, 2010 21:07

Բանակի առանձին զենիթահրթիռային զորամասերից մեկը, որն իդեպ, պատերազմի տարիներին ունեցած նշանակալից ավանդի համար արժանացել էր “Մարտական խաչ” 2-րդ աստիճանի շքանշանի, օրերս ապահովվեց զորանոցային նոր համալիրով:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ և ԼՂՀ նախագահները, պաշտպանության նախարարները, բաձրաստիճան հոգևորականներ, պաշտոնյաներ ու զինվորականներ:
Միջոցառման ժամանակ նշվեց զորամասի անցած մարտական ուղու մասին, ընդգծվեց նրա դերակատարումը բանակաշինության գործում և որ ավելի կարևոր է, այն սպասելիքները, որոնք ակնկալվում են զինանձնակազմից: Զորամասի հրամանատար, գնդապետ Արամ Այդինյանը հավաստիացրեց, որ սպայական և շարքային զինծառայողները տրամադրված են այսուհետ առավել բարձր արդյունքներ ցուցաբերել մարտական պատրաստության և մեր երկրի օդային սահմանների անվտանգությունը ապահովվելու ազգանվեր գործում:
Այնուհետև բարձրաստիճան այրերը շրջեցին նորակառույց սենյակներում, ծանոթացան կենցաղային, լսարանային ու զորանոցային պայմաններին, ներկա գտնվեցին հակաօդայինների ուսումնական վարժանքներին:
Զորանոցային համալիրը կառուցվել է արդի զինված ուժերի բոլոր պահանջներն ու չափորոշիչները հաշվի առնելով, ապահովված է հակահրդեհային, օդափոխիչ և ջեռուցման ժամանակակից համակարգերով և առհասարակ այն ամենով, ինչ անհրաժեշտ է լիարժեք և ամենաբարձր մակարդակով կազմակերպելու զինվորական առօրյան, մարտական պատրաստության պարապմունքները և ընդհանրապես զորամասի կենսագործունեությունը` բոլոր առումներով: Ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններն այն գործոններն են, որոնք շուտով իրենց դրական ազդեցությունը կթողնեն զինանձնակազմի կողմից իրականացվող խնդիրների կատարման ծավալի, արագության և որակի վրա:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply