Բայկալի հատակին գտել են ապագայի վառելիքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 3, 2009 18:03
«Միր» խորջրյա ապարատները Բայկալի հատակի նստվածքային շերտերի մակերեսին պատմության մեջ առաջին անգամ գտել են գազահիդրատների «դաշտեր», որոնք կարող են դառնալ Էներգիայի հիմնական աղբյուր:
Նախկինում այս վառելիքը գտնում Էին միայն հողի տակ: Գազահիդրատները բյուրեղներ են, որոնք որոշակի ջերմաստիճանի և ճնշման ժամանակ գոյանում են ջրից և գազից: Արտաքուստ դրանք հիշեցնում են մամլված ձյուն և կարող են այրվել:
«Մենք շատ տարիներ աշխատել ենք օվկիանոսներում, ինչ-որ բան գտել ենք` գազահիդրատի մանր ներառուկներ: Բայց այսպիսի ծավալի կտորներ ես չեմ տեսել: Ես, կարծես, ոսկու կտոր Էի բռնել ձեռքիս այդ սուզման ժամանակ: Դրանք ֆանտաստիկ սուզումներ Էին»,-«Արմենպրես»-ը փոխանցում է «Միր-2» խորջրյա ապարատի սուզանավորդ Եվգենի Չեռնյաևի տպավորությունները:






Facebook
Tweet This
Email This Post
