Համանախագահները Բաքու կժամանեն հուլիսի առաջին օրերին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | հունիսի 28, 2010 18:28
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կժամանեն հուլիսի առաջին օրերին. այս մասին հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդ կողմ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Պոպովը:
«Համանախագահները տարածաշրջան կժամանեն հուլիսի հենց սկզբին. ժամկետները ճշտվում են»,- Trend-ին Մոսկվայից հեռախոսով հայտնել է Պոպովը:
Ռուս համանախագահը չի մեկնաբանել Կանադայում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Նրա խոսքերով, նախագահների հայտարարության և բանակցային գործընթացի գնահատականները համանախագահները կտան տարածաշրջան ժամանելուն պես:
Դիտվել է 1995 անգամ:





Facebook
Tweet This