Ադրբեջանում շաքարի մեծ պահանջարկ կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2010 17:53

Ադրբեջանը շարունակում է մեծացնել շաքարի ներմուծումը:

2010 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում Ադրբեջանը մեծացրել է շաքարի ներմուծումը:

Ավելի կոնկրետ, ըստ Ադրբեջանի սահմանային անցակետի կոմիտեի, Ադրբեջանը ներմուծել է ավելի քան 116 հազար 711 տոննա շաքար:

«Երկիր շաքարի ներմուծումը 14 տոկոս աճ է գրանցել` համեմատած 2009 թվականի նույն ժամանակաշրջանի հետ»,-հաղորդում են կոմիտեից:

2009 թվականին Ադրբեջանը ներմուծել է ավելի քան 306 հազար 744 տոննա շաքար, որը նույնպես ավելի էր (15,7 տոկոսով), քան 2008 թվականին:

Դիտվել է 2090 անգամ:
Print Friendly

Leave a Reply