Հյուսիս-հարավ երկաթգիծը կառուցելու համար պետք է ոչ թե 4, այլ 1,8 մլրդ դոլար

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2010 14:08

Եվրոպացի մասնագետների գնահատմամբ Հյուսիս-հարավ երկաթգիծը կառուցելու համար անհրաժեշտ է 4 մլրդ դոլար, իսկ մեր գնահատականներով ՝ 1.8 մլրդ. այսօր լրագրողներին ասաց Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը՝ պաշտոնավարման 100 օրվա լրանալու կապակցությամբ հրավիրված ասուլիսին:

Նախարարը մասնավորեցրեց, որ 4 մլրդ դոլարը ներառում է բանվորի աշխատավարձը՝ հաշվարկած 7000-8000 դոլար ամսական կտրվածքով, ինժեներ և այլ սպասարկման անձնակազմի բարձր աշխատավարձերը, որը տեղական գնահատականներով, բնականաբար, անհամեմատ ցածր է:

Մոտ 400 կմ երկարություն ունեցող երկաթգիծը կարճ ճանապարհ է, որը կկապի  Պարսից ծոցի նավահանգիստները Հնդկաստանից ու Չինաստանից դեպի Եվրոպա` հայկական ցամաքային ելքով:

Վարդանյանն ասաց,  որ երկաթգծի Իրանյան հատվածը կկառուցի Իրանը՝ համաձայն պայմանավորվածության, իսկ հայկական կողմի մասը կառուցելու համար պայմանավորվածություններ կան Ասիական զարգացման բանկի հետ:

Նույն բանկի հետ այս տարվա դեկտեմբերին նախատեսվում է ստորագրել վարկային համաձայնագիր՝  Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի երկրորդ փուլի աշխատանքները ֆինանսավորելու համար:  Կկառուցվի  Աշտարակ-Թալին 40 կմ-անոց հատվածը։ Այն գնահատված է  90 մլն դոլար է, որից 13 մլն- դոլար համաֆինանսավորմամբ պետք է մասնակցի  ՀՀ կառավարությունը:

«2009թ. վերականգնվել է 411 կմ ճանպարհ, որի համար ծախսվել է 41 մլրդ դրամ, ընդ որում  122 կմ-ը` պետբյուջեի միջոցների հաշվին /11.5 մլրդ դրամ/ և  որից 85 կմ-ն արդեն հանձնված է շահագործման,- ասաց նախարարը,- իսկ 2010թ. համար պետ բյուջեով նախատեսված է 2 մլրդ դրամ, որից 1.5 մլրդ-ը փոխանցված է 2009թ. բյուջեից»:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply