Խոզի գրիպի տարածումը կախելն անհնար է դառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 3, 2009 17:48

xozi-gripԱռողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը երեկ երեկոյան հայտարարել է, որ չնայած ձեռնարկվող արտակարգ միջոցներին, առայժմ չի հաջողվում կանգնեցնել A/H1N1 գրիպի սրընթաց տարածումն աշխարհում: Ելույթ ունենալով Կանկունում ընթացող միջազգային գիտաժողովում` նա նշել է, որ այդ վիրուսով հիվանդանալու դեպքեր են գրանցվել ավելի քան 100 երկրում: Առավել տագնապալի իրադրություն է ստեղծվել Հարավային Ամերիկայի երկրներում` նախևառաջ Արգենտինայում և Չիլիում: Գիտաժողովի մասնագետների համաձայն` ամռան վերջին Եվրոպայում նույնպես A/H1N1 գրիպի համաճարակ կսկսվի: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդի Բեռնհամի կարծիքով` օգոստոսի վերջին A/H1N1 գրիպով օրական կհիվանդանան մինչև 100 հազար բրիտանացիներ: Ներկայում Մեծ Բրիտանիան նոր գրիպով հիվանդների թվով` 7.500, առաջին տեղն է գրավում Եվրոպայում: Իսպանիայի առողջապահության նախարար Տրինիդադ Խիմենեսը տվյալներ է հրապարակել այն մասին, որ գրիպի նոր վիրուսի նկատմամբ առավել խոցելի են հղի կանայք: «Դա կապված է այն բանի հետ, որ հղիությունը հաճախ ուղեկցվում է գրիպ հիշեցնող ախտանշաններով, և դրանք կարելի է շփոթել: Երկրորդ, հղիության շրջանում իմունային համակարգը թուլացած է»,- ասել է նախարարը:

Դիտվել է 1900 անգամ:
Print Friendly

Leave a Reply