Թուրքիան իր օդային տարածությունը փակել Է իսրայելական ինքնաթիռների թռիչքների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2010 15:03

Թուրքիան իր օդային տարածությունը փակել Է իսրայելական ինքնաթիռների թռիչքների համար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն են տարածել տեղական ԶԼՄ-ները: Ինչպես Կանադայում «մեծ քսանյակի» համաժողովի ավարտից հետո հայտարարել Է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, թռիչքների արգելքը կապված Է վերջերս իսրայելացի զինվորականների կողմից Գազայի հատվածի համար հումանիտար օգնություն փոխադրող նավախմբի կալանման միջադեպի հետ: Արգելքը կշարունակվի մինչեւ Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունների նորմալացումը:

«Միլիեթ» թերթը, մասնավորապես, նշում Է, որ կիրակի Թուրքիան իր օդային տարածություն թույլ չի տվել մտնել Իսրայելի ռազմաօդային ուժերի փոխադրական ինքնաթիռին, որն ուղեւորվում Էր Լեհաստան: Օդանավում գտնվում Էին մոտ հարյուր զինծառայողներ: Նրանք ռազմահայրենասիրական դաստիարակության եւ պատմության ուսումնասիրման դասընթացի շրջանակներում ծրագրում Էին այցելել «Օսվենցիմ» նացիստական համակենտրոնացման ճամբարի տարածք: Արգելման մասին իրազեկվելուց հետո ինքնաթիռը հարկադրված Է եղել փոխել երթուղին՝ չմտնելով Թուրքիայի օդային տարածություն:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply