Աչքի ընկնողներին` դրամական պարգևներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 28, 2010 14:39

Հունիսի 26-ին Երևանի Հանրապետության հրապարակում տրվեց Միջազգային օլիմպիական կոմիտեի  հիմնադրմանը նվիրված զանգվածային  վազքարշավի մեկնարկը: Շուրջ երեք հազար մասնակիցներ `  բուհերի, քոլեջների ուսանողներ, մանկապատանեկան մարզադպոցների սաներ վազքով անցան Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, “Հաղթանակ”  կամրջով և վերջնագիծը հատեցին “Հրազդան” մարզադաշտում: Յոթ տարիքային խմբերի մրցանակակիրներն արժանացան ՀԱՕԿ –ի պատվոգրերի, դրամական պարգևների: Ամենատարեց մասնակիցների համար սահմանված դրամական մրցանակները հանձնվեցին  84-ամյա Ջեմմա Գալստյանին և 90–ամյա Վահե Դանիելյանին:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply