Սևանում խեղդվելուց փրկվել է 5 տարեկան երեխան

Օրվա լուր | | July 3, 2009 17:34

sevanՍևանա լճի քաղաքային լողափում երեկ ռետինե ներքնակով լողացող երեխային ալիքները քշել են 80-100 մետր. ներքնակը շրջվել է, և երեխան հայտնվել է ջրում:

Հայաստանի փրկարար ծառայության տեղեկացմամբ` ժամը 15.30-ին Գեղարքունիքի մարզի Սևանի ջրափրկարարական ջոկատի կենտրոնակայանում ստացված ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական խումբը:

Մի քանի րոպեից ջրից դուրս են հանել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 2004 թ. ծնված Ն. Խչոյանը, ում առողջական վիճակը բավարար է: Երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել ծնողներին:

Դիտվել է 1540 անգամ:
Print Friendly

Leave a Reply