Խայտառակություն` հայկական գյուղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 28, 2010 14:31

Ավարտվեց նետաձգության Եվրոպայի «Գրան պրիի» երկրորդ փուլը: Մրցաշարի անցկացման վայր էր դարձել Արմավիրի մարզի Արշալույս գյուղը: Մասնակից երկրների թիվը մեկ տասնյակի էլ չէր հասնում: Հայաստանի պատիվն էր պաշտպանում այս մարզաձևի 11 ներկայացուցիչ: Ցավոք, նրանցից ոչ մեկն էլ ոչնչով աչքի չընկավ: Ինչ խոսք, խայտառակություն է, որ մեծ ծախսեր են կատարվում, այսպիսի միջոցառում է մեր երկրում կազմակերպվում և  տանտերերը անմասն են մնում խաղարկված պարգևներից: Բացի այդ, ի՞նչ իմաստ ուներ այդ ամենը, նաև ֆինանսական կորուստները, երբ մրցումներն կազմակերպվել էին աչքից հեռու մի գյուղում: Իսկ մրցաշարում եղանակ ստեղծեցին իտալացի, ռուսաստանցի, ուկրաինացի մարզիկները, ովքեր տիրացան խաղարկված մրցանակների մեծ մասին:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply