Վերգետնյա անցում` Խանջյան-Թումանյան փողոցների հատման կետում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2010 13:30

Մայրաքաղաքի Խանջյան-Թումանյան փողոցների հատման մասում կառուցվում է վերգետնյա անցում հետիոտների համար:

Հենասյուների հիմքերն արդեն փորված են, սկսվել են բետոնացման  աշխատանքները: 2,5մ լայնությամբ եւ 25մ երկարությամբ վերգետնյա անցումը կունենա լուսավորություն, ջրահեռացման համակարգ եւ սալիկապատ հատակ:

Ձեռնարկի իրականացումը վստահվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ`բարերար Հրայր Հովնանյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ:

«Ցավոք, այսօր մայրաքաղաքում էլ խնդիրներ շատ կան: Քաղաքի այս գերծանրաբեռնված հանգույցում վերգետնյա անցումը անհրաժեշտություն է: Այն կապահովի հետիոտնի անվտանգությունն եւ հնարավորինս կնվազեցնի անցանկալի պատահարները: Պակաս կարեւոր չէ մայրաքաղաքի բնակիչների անվտանգ ելումուտը օղակաձեւ այգի, որը հանգստյան գոտի է հանդիսանում շրջակայքի բնակիչների համար»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply