Սիրիայում կբեմադրվի «Սպարտակ» բալետը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 3, 2009 17:17
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նախատեսվում է հայ-սիրիական համատեղ ուժերով բեմադրել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:
16-ամյա պատմություն ունեցող Սիրիական պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Միսաք Պաղպուտարյանի խոսքով` Սիրիայում բալետի բեմադրման համար երաժշտական մասն իր վրա կվերցնի սիրիական նվագախումբը, իսկ արտիստները կհրավիրվեն Հայաստանից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սիրիայում բալետի ներկայացման շուրջ բանակցությունների ավարտից հետո միայն կհաստատվի բեմադրման ամսաթիվը:
Այսօր ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն ու Սիրիայի մշակույթի փոխնախարար Մուհամադ Թուրքի ալ Սայեդն ստորագրել են նաև երկու երկրների միջև մշակութային փոխըմբռնման հուշագիր` երկու երկրների միջև հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար:
ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի տեղեկացմամբ` առաջիկա ծրագրերից է երկու երկրների մասին վավերագրական ֆիլմի ստեղծումը, որտեղ Հայաստանի մասին հատվածը կպատրաստեն սիրիացի կինեմատոգրաֆիստները, իսկ Սիրիայի մասին` հայ կինոգործիչները: Գրականության ոլորտում նախատեսվում է փոխադարձաբար պատրաստել ու հրատարակել սիրիացի և հայ արձակագիրների պատմվածքների ժողովածուներ:






Facebook
Tweet This
Email This Post
