Ընթերցողները, որոնց թվում շատ հայտնի քաղաքական գործիչներ, շատ զարմացած են, որ մինչ այսօր ծանոթ չեն եղել Արցախի հիմնախնդրին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2010 12:35

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Ադրբեջանի Միլիմեջլիսից բողոքի նամակ է ստացել Սլովակիայի Ազգային Խորհուրդը /ԱԽ/ ` Սլովակիայի ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի Արցախ դիտորտական առաքելության դեմ: Նամակն ուղղված է ԱԽ-ի նախագահ Պավոլ Պաշկային: Նամակը ստորագրված է Ադրբեջանի պառլամենտի 12 քաղաքական կուսակցությունների կողմից: Նամակում խիստ բողոք է հայտնված առանց Ադրբեջանի համաձայնության ՙայդ երկրի տարածք հանդիսացող և միջազգային ճանաչում չունեցող Արցախյան Հանրապետություն՚ մուտք գործելու ու այսպես կոչված ԼՂՀ-ի ընրություններին մասնակցելու դեմ:

Ինչպես հայտնեցին Սլովակիայի ԱԽ-ից, այս նամակն անպատասխան է մնացել, քանի որ արդեն հայտարարված էր, որ ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոն ազատ է դիտորտական առաքելություններին մասնակցելու իր ընդունած որոշման հարցում, և Սլովակիայի ԱԽ-ը հարկ չի համարում այդ հարցի շուրջ որևէ այլ կարծիք հայտնելու: Ինքը` Ֆրանտիշեկ Միկլոշկոն, մեզ հայտնեց, որ ի պատասխան այդ բողոքների ինքը պատրաստվում է Եվրոպայում առավել ակտիվ ներկայացնելու Արցախի Հանրապետության անցյալը և ներկան: Նա արդեն մեծաքանակ արձագանքներ է ստացել ՙՏիժդեն՚ շաբաթաթերթում իր հրապարակած ՙԱվետյաց Երկիր՚ հոդվածի շուրջ: Ընթերցողները, որոնց թվում շատ հայտնի քաղաքական գործիչներ, շատ զարմացած են, որ մինչ այսօր ծանոթ չեն եղել Արցախի հիմնախնդրին, նրա ներկային և առավել ևս նրա հնարավոր ապագային: Պարոն Միկլոշկոն ստացել է բազմաթիվ դիմում-խնդրանքներ այդ հարցերն առավել լայն ներկայացնելու և մեկնաբանելու, ինչը և նա պատրաստվում է կատարել մոտակա ամիսներին:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply