Ավտովթար Սպիտակ-Երևան ճանապարհին, տուժածների վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 28, 2010 12:25
Երեկ ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում Սպիտակ-Երեւան 19-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. տուժածներին որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 21.00-ին դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության եւ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատները:
Ժամը 23.55-ին Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու 6 կմ-ում, ճամփեզրից դուրս, հայտնաբերվել է «Միթսուբիշի» մակնիշի 16 LL 849 պետհամարանիշի ավտոմեքենան` շրջված վիճակում:
Փրկարարների ուժերով մեքենայից դուրս են բերվել վարորդը եւ ուղեւորը:
Շտապ օգնության բրիգադով Վանաձորի բնակիչ` 33-ամյա Ա. Բաղրամյանը եւ Երեւանի բնակիչ` 26-ամյա Ա. Ալավերդյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
Ըստ բժշկի` տուժածների վիճակը ծանր է:





Facebook
Tweet This