Այրվել է մարդատար ավտոբուս, ուղևորները կարողացել են փրկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2010 12:17

Հունիսի 26-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.14-ին հրդեհ է բռնկվել Էջմիածնի Մաշտոցի փողոցում` «Քանդակի արհեստանոց» ՍՊԸ-ում:

Ժամը 09.15-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.33-ին, մարվել` ժամը 10.15-ին:

Այրվել է Գ. Գրիգորյանին պատկանող արհեստանոցի տանիքը` 60 քմ. մակերեսով:

Նույն օրը, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքի Վանի հերոսներ փողոցի 21-րդ տանը:

Ժամը 17:20-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել` ժամը 20.15-ին:

Այրվել է 100-130 հակ կուտակված խոտ եւ 2-3 խմ. ծավալով փայտ:

Հունիսի 27-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի Երեւանյան փողոցում ավտոբուս է այրվում:

Դեպքի վայր են մեկնել` մեկ մարտական հաշվարկ, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.30-ին, մարվել` ժամը 23.20-ին:

Ամբողջությամբ այրվել է Մրգաշատ գյուղի բնակիչ Հ. Գալստյանին պատկանող «ԼԱԶ» մակնիշի 11 ՍՍ 969 պետհամարանիշի ավտոբուսը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, ուղեւորները լքել են ավտոբուսը:

Տուժածներ չկան:

Նույն օրը, ժամը 15.00-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սոլակ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.24-ին, մարվել` ժամը 16.50-ին:

Այրվել է Շ. Բադալյանին պատկանող անասնագոմի տանիքը` 70 քմ. մակերեսով եւ 3 տոննա պահեստավորված անասնակեր:

Հունիսի 28-ին, ժամը 04.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Անտառային փողոցի թիվ 132 տանը հարակից տարածքում:

ժամը 04.49-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.06-ին, մարվել` ժամը 05.23-ին:

Այրվել է լքված փայտե տնակ` 20 քմ. մակերեսով:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հունիսի 25-ի ժամը 13.30-ից մինչեւ հունիսի 28-ի ժամը 00.45-ն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներւմ բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Տիչինայի փողոցի վերջնամասում այրվել է 3 հա, Սարալանջի 11 հասցեին հարակից տարածքում` 400 քմ., Սեբաստիա 32 հասցեին հարակից տարածքում` 3000 քմ., Հովհ. Շիրազի եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում` 1,5 հա, Հրազդանի կիրճի` Դավթաշենի կամրջին հարակից տարածքում` 500 քմ., Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում` 300 քմ., Պարոնյան 1 հասցեին հարակից տարածքում` 300 քմ., «Նաիրի» մարզադաշտին հարակից տարածքում` 400, Միքայելյան փողոցի` նախկին «Փարոս»  ռեստորանին հարակից տարածքում` 2200, Սարալանջի փողոցի վերջնամասում` 650, Իսակովի եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկին հարակից տարածքում` 200, Շիրակի փողոցում գտնվող «Սարո»  ռեստորանին հարակից տարածքում` 550, Ղափանցյան փողոցին հարակից տարածքում` 5000, Իսակովի պողոտային հարակից «Դալմայի» այգիների տարածքում` 5000, Դավիթ-Բեկ փողոցի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից այգում` 1700, Դավթաշենի կամրջին հարակից տարածքում` 1 հա, Սեբաստիա 44 հասցեին հարակից տարածքում` 500, Իսակովի պողոտային հարակից տարածքում  ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ` 1500, Իսրայելյան 25 հասցեին հարակից տարածքում` 2000, Կիեւյան կամրջին հարակից տարածքում` 400, «Հյուսիսային Ճառագայթ» կասկադի տարածքում` 500 քմ. մակերեսով խոտ:

Նմանատիպ ահազանգեր են ստացվել նաեւ Արմավիրի մարզի Մյասնիկյան (170 քմ. խոտ) եւ Արարատի մարզի Մրգավան գյուղերից (1500 քմ. խոտ եւ 20 պտղատու ծառ), Արմավիրի մարզի Մեծամորի 6բ/1 հասցեից (600 քմ. խոտ), Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից (2 հա խոտ) եւ Բալահովիտ գյուղից (2500 ք.մ. խոտ):

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply