Համաշխարհային բանկը Հայաստանին 20 տարի ժամկետով կտրամադրի 60 մլն դոլար վարկ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 3, 2009 17:08

2e3c2edf-ea2f-465c-a9ba-b890643dfcd4_mw800_mh600Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 20 տարի ժամկետով 60 մլն դոլարի վարկ տրամադրել, որից առաջին 10 տարին` արտոնյալ պայմաններով:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն ասել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջարկվող վարկը կմեղմի տնտեսական ցնցումները և կնպաստի մրցունակության բարելավմանը, ինչը հետճգնաժամային վերականագնման ու միջնաժամկետ աճի առանցքային նախապայմաններից է:

Վարուդակիսի կարծիքով` վարկը կօժանդակի նաև բանկային համակարգի վերահսկողության ուժեղացմանը և իրացվելիության ապահովմանը, ձեռնարկությունների գրանցման ծախսերի նվազմանը, պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ բարեփոխումների համար միջոցառումների ծրագրի ընդունմանը:

Վարկը կօգտագործվի նաև առողջապահության (անապահով և խոցելի խավի ֆինանսավորման վերականգնում), կրթական (մասնագիտական և նախադպրոցական կրթության բարելավում), ինչպես նաև էներգետիկայի ու բնական պաշարների ոլորտներում(կայուն օգտագործման ամրապնդում):

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply