Ղրղզստանում կայացավ Սահմանադրության հանրաքվեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2010 2:18

Ղրղզստանում կայացավ Սահմանադրության ընդունման հանրաքվեն. հաղորդում է АКИpress-ը:

Ընտրական տեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20:00-ին: Երկրում գործել է ավելի քան 2 հազար տեղամասեր, արտասահմանում` 40 տեղամասեր: Ընտրացուցակներում հաշվվել է շուրջ 2,7 միլիոն մարդ: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 64 տոկոսը:

Նոր Սահմանադրությունը սահմանում է Ղրղզստանի վերափոխումը նախագահականից խորհրդարանական հանրապետության:

Հանրաքվեի մասնակիցները նաև պետք է պատասխանեին նախագահի պարտականությունները կատարող Ռոզա Օտունբաևայի լիազորությունների` մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը հետաձգման մասին հարցին:

Հանրաքվեի նախնական արդյունքները կամփոփվեն 2-3 օրերի ընթացքում, իսկ վերջնական արդյունքները` մեկ շաբաթվա ընթացքում:

Վերջին տվյալներով, 32 տոկոս քվեաթերթիկների բացման արդյունքում, ընտրողների ավելի քան 89 տոկոսը քվեարկել է Ղրղզստանի Սահմանադրության նոր նախագծի օգտին. ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտարարվել է հանրապետության ԿԸՀ-ի կողմից:

Նշված տվյալները վերաբերում են 2319 ընտրատեղամասերից 742-ին:

«“Կողմ” քվեարկել են ընտրողների 89,35 տոկոսը կամ 548 հազար 779 մարդ, “դեմ”` 9,28 տոկոսը կամ 56 հազար 970 ընտրող». ասվում է ԿԸՀ-ի հաղորդագրությունում:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply