Ցտեսություն` Ամերիկա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 27, 2010 17:33

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շարունակվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում  ԱՄՆ-ի ներկայացուցիչները 1:2 հաշվով պարտվեցին Գանայի հավաքականին և դուրս մնացին պայքարից: Նույն հաշվով Ուրուգվայի ընտրանին առավելության հասավ Հարավային Կորեայի թիմի նկատմամբ: Այսպիսով, հուլիսի 2-ին միմյանց հետ կմրցեն Գանայի և Ուրուգվայի հավաքականները:

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply