Հ. Քլինթոնը կայցելի Երեւան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 26, 2010 22:45
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնական այցով հուլիսի 1-5-ը կլինի Կիեւում, Կրակովում, Բաքվում, Երեւանում եւ Թբիլիսիում: Ինչպես նշվում է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ, Հ. Քլինթոնը Հարավային Կովկասի երկրներում` Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում քննարկելու է երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանում խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր: Բացի բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներից, Հ. Քլինթոնը հանդիպելու է քաղաքացիական հասարակության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն` Հ. Քլինթոնի` Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ քննարկման գլխավոր թեման լինելու է ղարաբաղյան հակամարտությունը: ԱՄՆ պետքարտուղարը փորձելու է նոր լիցք հաղորդել խնդրի կարգավորմանը, ինչպես նաեւ նոր ուժ հաղորդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:






Facebook
Tweet This
Email This Post
