Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի անցած 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 26, 2010 21:27

Հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ տեղի ունեցած զինված առճակատումից հետո, առաջնագծում ավելի հաճախակի դարձան հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը:
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի անցած 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից` սահմանային բնագծի գրեթե բոլոր ուղղություններով արձակել են 2000 կրակոց, այդ թվում “СВД” տիպի դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի գնդացիրներից:
Հրադադարի խախտման դեպքերն առավել ինտենսիվ բնույթ են կրել հատկապես հունիսի 20-ին և 22-ին, որոնց ընթացքում արձակված 504 կրակակհերթերից միայն 185-ն իրականացվել է “ПК” և “ДШК” գնդացիրներից:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո առաջնագծի բոլոր ուղղություններում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply