ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար է ընտրվել ճապոնացի Յուկիա Ամանոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2009 16:37

amano63-ամյա ճապոնացի Յուկիա Ամանոն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր ղեկավար: ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի` Վիեննայում կայացած հատուկ նիստի քվեարկության արդյունքում` Ամանոն ստացել է 23 ձայն 35-ից և այդ պաշտոնում փոխարինել Մուհամեդ Ալ-Բարադեին, ով վայր կդնի լիազորությունները առաջիկա նոյեմբերին` երեք ժամկետ պաշտոնավարելուց հետո:

ՄԱԳԱՏԷ-ի նորընտիր ղեկավարին պաշտոնին կհաստատեն սեպտեմբերի 18-ին Վիեննայում կայանալիք կազմակերպության գլխավոր խորհրդակցության նիստին: Յուկիա Ամանոն վաստակավոր դիվանագետ է, եղել է Տոկիոյի դեսպանը Վաշինգտոնում և Բրյուսելում, վերջին տարիներին գլխավորել է ՄԱԳԱՏԷ-ում Ճապոնիայի պատվիրակությունը:

Al Jazeera

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply