Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի երկրորդ հաղթանակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | June 26, 2010 15:34
Ջերմուկում շարունակվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 2-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց Մարթա Ֆիերոյին (Էկվադոր) :Մկրտչյանը միավորների իր պաշարը հացրեց 2-ի և վրացուհի Նանա Ձագնիձեի հետ միասին գլխավորում է աղյուսակը: Վերջինս հաղթեց Էլինա Դանիելյանին: 3-րդ տեղը 1,5 միավորով զբաղեցնում է Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան), որը պարտության մատնեց ռուսաստանցի մեկ այլ մարզուհու` Բայրա Կովանովային: Դանիելյանը 1 միավորով 4-9-րդ տեղերը բաժանողների խմբում է:






Facebook
Tweet This
Email This Post
