Ամերիկացի երիտասարդների 75 տոկոսը ի վիճակի չէ ծառայելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2010 11:40

Ամերիկյան «Առաքելությունպատրաստվածություն» կազմակերպությունը, հիմնվելով պաշտպանության նախարարության տվյալների վրա, ահազանգում է, որ 17-24 տարեկան ամերիկացի երիտասարդների 75 տոկոսը ի վիճակի չէ ծառայելու զինված ուժերում, որովհետև կամ չի ավարտել դպրոցը, կամ հանցագործ անցյալ ունի, կամ ֆիզիկապես չի համապատասխանում զինված ուժերի չափանիշներին:

Ավելի քան 9 միլիոն ամերիկացի երիտասարդ կամ դեռահասների ու 17-24 տարեկան չափահաս երիտասարդների 27 տոկոսը նորմայից ավելի ծանր է ԱՄՆ զինվորական ծառայության անցնելու համար:

Կազմակերպության պատրաստածՉափազանց գեր կռվելու համար” (Too Fat to Fight) զեկույցի համաձայն` ամերիկյան ներկա սերունդը նորմալից շատ ավելի ծանր է զինվորական գործի համար:

Կազմակերպությունը Կոնգրեսին կոչ է արել համապատասախան օրենսդրություն մշակել հիմնախնդիրը հաղթահարելու համար: Դիմումին միացել են մի շարք ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Քենտուքի, Ալաբամա և Միսիսիպի նահանգներում երիտասարդների կեսից ավելին նորմայից ավելի քաշ ունի:

Այլ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆում երիտասարդների գիրության ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ երեխաներինը` եռապատկվել: Նորմայից ավել ծանր 10-15 տարեկան երեխաների 80 տոկոսը 25 տարեկանում գեր է դառնում:

Այս խնդիրը նաև սննդի չափից ավելի մեծ տոկոսներով կալորիականության հետևանք է: Ջոն Հոփկինս համալսարանի Հանրային առողջապահության ամսագիրը նշում է, որ վերջին 2 տասնամյակում ամերիկացիներն իրենց օրական ընդունվող կալորիաների քանակությունը 250- 300 կալորիայով ավելացրել են` չհաշված շաքարով քաղցրացված խմիչքներից ստացվող լրացուցիչ կալորիաները:

Դիտվել է 1915 անգամ:
Print Friendly

Leave a Reply