Մեծ Բրիտանիայի բնակչությունը մոտեցել Է 62 մլն մարդու նշագծին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2010 22:28

Մեծ Բրիտանիայի բնակչությունը մոտեցել Է 62 մլն մարդու նշագծին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, վկայում են Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության՝ հինգշաբթի հրապարակված տվյալները:

Հաշվարկների մեկնակետ Է վերցվել 2009 թվականի կեսը: Այդ ժամանակաշրջանի դրությամբ երկրի բնակչության թիվը 61 մլն 792 հազար Էր: 2008 թվականի կեսին այդ ցուցանիշը հավասար Էր 61 մլն 398 հազարին: Այդպիսով՝ մեկ տարվա ընթացքում Միացյալ Թագավորության բնակչությունն ավելացել Է 394 հազար մարդով կամ 0,64 տոկոսով: Ընդ որում՝ բնակչության 55 տոկոս աճը բաժին Է ընկնում բնական պատճառներին՝ մահացության նկատմամբ ծնելիության գերազանցմանը, իսկ եւս 45 տոկոսը ապահովվել Է ներգաղթյալների հաշվին:

Ազգային վիճակագրության գրոհի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի բնակչությունը շարունակում Է ծերանալ: 2009 թվականին երկրում ապրում Էր 85-ից բարձր տարիքի 1,4 մլն մարդ:

Ժողովրդագրական մյուս առավել նկատելի միտումների թվում են՝ քաղաքացիական ամուսնությունների թվի ավելացումը եւ ամուսնական զույգերի ապահարզանների աճը:

Մեծ Բրիտանիան բնակչության թվով Արեւմտյան Եվրոպայի երրորդ երկիրն Է Գերմանիայից եւ Ֆրանսիայից հետո:

Դիտվել է 1949 անգամ:
Print Friendly

Leave a Reply